Ես շատ տպավորված էի դեպի բնության թանգարան մեր ճամփորդությունից։Այնտեղ մենք շատ հետաքրքիր , հազվագյուտ կենդանիներ, թռչուններ և բույսեր տեսանք։Թանգարանում կային տարբեր սրահներ։Մեզ ցուցադրեցին Հայաստանի քարտեզը իր գետերով , լեռներով և սարերով։ Մեզ պատմեցին հողի բաղադրության մասին, ասացին , որ ամենասննդարարը սև հողն է ։ Ցույց տվեցին քարերի տարբեր տեսակներ՝տուֆ, օբսիդիան։Ի դեպ ես ունեմ օբսիդիանների մեծ հավաքածու։Մեզ պատմեցին, որ քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, ունի թեքություններ և մենք Հայաստանի ամենախորքերում ապրող կենդանիներից բարձրացանք դեպի ամենաբարձ տեղերում ապրող թռչունները։ Երբ մենք հասանք անտառներ, մեզ ցույց տվեցին լուսանին, որը կատվազգի է և ունի կարճ պոչ։ Սրահներից մեկում ցուցադրված էին արագիլների տարբեր տեսակներ, օրինակ սպիտակ արագիլը, որը ապրում է մարդկանց տների մոտ, իսկ սև արագիլը ապրում է անտառներում։ Սրահներից մեկում ցուցադրված էին արջեր, եղնիկների գլուխներ ։Մեզ պատմեցին, որ եղնիկների մի տեսակ կա, որոնց տարիքը կարելի է որոշել կոտոշների վրայի օղակներով, այդ եղնիկները ապրում են տասնհինգ տարի։Շատ գեղեցիկ էին նաև թիթեռները։Վերջին սրահում ակվարիումներն էին, որտեղ կային գեղեցիկ ձկներ և փոքրիկ լճակ, որի մեջ լողում էին ոսկե ձկնիկները։ Թանգարանում մեզ ցույց տվեցին նաև <<Կարմիր գրքերը>>ի առաջին և երկրորդ հրատարակումները։ Կարմիր գրքերում ներառված են այն կենդանիները և բույսերը, որոնք գտնվում են ոչնչացման վտանգի տակ։Ես շատ հպարտ եմ , որ մենք ունենք այդքան հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Պարզապես ուզւոմ եմ խնդրել, որ ոչ ոք չաղտոտի մեր բնությունը, որպեսզի մեր բնությունը շարունակի ծաղկել և Հայաստանը չկորցնի իր գեղեցկությունը։