Հայոց լեզու

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ

Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:

Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան,
դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն
իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք,
թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով
բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ
ողջագուրվեն այս գիշեր:

Մետաքսե

Առաջադրանքներ․

1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրեք և բացատրե՛ք բառարանի օգնությամբ և սովորեք։

համր-լուռ

խանդավառվել-ոգևորվել

սրբագործվել-մաքրվել, մաքրագործվել

դարձի գալ- վատ ուղղուց հրաժարվել, ետ կանգնել

արբել- խմել, հարբել

պանդուխտ- օտար երկրում ապրող մարդ

ողջագուրվել-գրկախառնվել

2․Դո՛ւրս գրեք հականիշ բառեր։

փակ-բաց

համր-ճիչ

դատարկ-լցված

լացել-ծիծաղել

չար-բարի

մոլորվել-դարձի գալ

փուշ-ծաղկունք

Реклама
Մաթեմատիկա

Մաթեմատիկա 07.12․2020

364 Գտիր անհայտ բաժանելին։

ա

#:7=1384

1384×7=9688

9688:7=1384

#:23=782

782×23=17986

17986:23=782

365

գ

Երկու թվերի գումարը 453 է։Գումարելիներից մեկը 39—ն է։Գտիր մյուս գումարելին և կազմիր հավասարություն։

39+#=453

453-39=414

453=39+414

դ Երկու թվերի տարբերությունը 318 է։Նվազելին 1000  է։Գտիր հանելին և կազմիր հավասարություն։

1000-#=318

1000-318=682

1000-682=318