

Դրացենա-աճի շրջանում ջրումները պետք է լինեն առատ և պարբերաբար:Ձմռանը բույսին անհրաժեշտ է շատ պայծառ լույս, իսկ ամռանը թուփը կարելի է դնել մի փոքր ստվերում:



Ալոե- լուսասեր բույս է :Ամռանը ՝ չափավոր ջուր, ձմռանը շատ հազվադեպ՝ սենյակային ջերմաստիճանի ջրով կամ մի քանի աստիճան տաք:Ծաղկամանները պետք է լինեն խոր:

Էխմեյա-անհրաժեշտ է պայծառ լույս:Ծաղկման շրջանում առատորեն ջրվում է:


Հավորտիա-լավ է աճում սովորական սենյակային պայմաններում։Սիրում է պայծառ, արևային լույս։Վեգետատիվ շրջանի ընթաքցում պետք է ջրել չափավոր՝ հողի վերին շերտի չորանալուց հետո։

Հեդերա-բաղեղ- մշտադալար լիանանման թուփ է, որը ճարպկորեն կարչում է ցանկացած հենարանի և մագլցում է: Երկարությունը կարող է հասնել մինչև 30 մետրի:Ջերմասեր է, խոնավասեր և ստվերադիմացկուն:





Տրադիստանցիա— լույսը պետք է լինի ցրված, արևի ուղիղ ճառագայթները կարող են այրել տերևները։Ամռանը բույսը ջրում են առատ, օգտագործելով սենյակային ջերմաստիճանի կամ ֆիլտրած ջուր, իսկ ձմռանը ջրել հողի վերին շերտի չորանալուց 1-2 օր հետո։ Ծաղկամանը պետք է ընտրել ոչ շատ խոր, սակայան բավականին լայն։




Կալանխոե— լուսավորությունը՝պայծառ, արևոտ: Սիրում է առատ ջուր: Բազմանում է կտրոններով, սերմերով:

Կրասուլա-փողի ծառ— սիրում են շատ լույս և արև:Բույսը հյութալի է և հետևաբար, այն չափավոր ջրվում է գարնանը և ամռանը:


Մոլոչայ-Հիուսի փուշ —լուսավոր տարածք, սակայն արևի ուղիղ ճառագայթներից հեռու: Սիրում է առատ ջուր:

Նեֆրոլեպիս— Նման թուփը ծաղիկներ չի ձևավորում:Արևի լույսը պետք է անպայմանորեն ցրված լինի:Որքան ավելի սառն է սենյակը, այնքան ավելի քիչ ջուր է պետք բույսին:





Սուկուլենտ-սիրում են չոր օդը և ջերմաստիճանի փոփոխությունները: Ջրի հանդեպ պահանջկոտ չեն:

Ֆիկուս-սիրում է լուսավոր տարածք:Բույսը ջրեք միայն այն դեպքում, երբ հողի վերին շերտը չոր է: Էլաստիկ ֆիկուսը նախընտրում է բավականին բերրի և լավ չորացրած հող:

Ասպարագուս-բացասական ազդեցություն է ունենում բարձր ջերմաստիճանը: Բույսը անհրաժեշտ է առատ ջրել: