1․Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Գորշ-մոխրագույն
Թուխ-մուգ գույնի
Ծերպ-փոքրիկ անց՝ծակ
Թախանձել-խնդրել
Սրտնեղել- տխրել, նեղվել
Զառամել-ծերանալ
Այրի-ամուսնուն կորցրած կին
Աճյուն-մոխիր
Վշտահար-տանջված
Քարսիրտ- անսիրտ
Ականատես- անձամբ որևէ բան տեսած
Քրթմնջալ- քթի տակին փնթփնթալ
Պատվանդան-հենարան
Կիսանդրի- մարդու գլխի, ինչպես նաև մարմնի վերևի մասի քանդակ
2․Պատմվածքը բաժանի՛ր մասերի և վերնագրի՛ր յուրաքանչյուր մասը։
«Ինչպես որսորդ-բժիշկը տուն բերեց մի ագռավի ձագ»
«Շնորհակալ ագռավը»
«Որսորդ Թուխիկը»
«Թուխիկը զարմացնում է բոլորին»
«Բժիշկի մահը»
«Հավատարիմ Թուխիկը»
3․Պատմի՛ր բժիշկի և Թուխիկի ընկերության մասին։
Բժիշկը և Թուխիկը շատ լավ ընկերներ էին։ Բժիշկը ամեն տեղ Թուխիկին տանում էր իր հետ և առանց Թուխիկի նույնիսկ հաց չէր ուտում։ Երբ բժիշկը կանչում էր Թուխիկին նա ղա՜-ղա՜ անելով գալիս էր նրա մոտ։Բժիշկի մահից հետո միևնույն է Թուխիկը հավատարիմ է մնում և ամեն օր գնում է բժշկի գերեզմանին։
4․Բացատրի՛ր հետևյալ նախադասությունները․
Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը։
Դա նշանակում է, որ քաղաքում բոլորը խոսում էին Թուխիկի մասին։
5․Ո՞ր հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը։
Ագռավի հավատարմության մասին ավելի լավ երևում է պատմության ավարտին, երբ մահանում է բժիշկը, բայց Թուխիկը հավատարիմ է մնում նրան։
6․Նկարագրի՛ր Թուխիկին։
Թուխիկը թուխ ագռավ էր։ Նա շատ հավատարիմ և շնորհակալ ագռավ էր։ Նա շատ էր սիրում բժիշկին և օգնում էր նրան որս անել , ինչպես նաև մառախուղի ժամանակ ճանապարհն էր ցույց տալիս։
7․Քո կարծիքով, իրակա՞ն է այս պատմությունը։
Ես կարծում եմ, որ յաս այ պատմությունը իրական է, որովհետև կենդանիները, ինչպես նաև թռչունները կապվում են իրենց տերերի հետ և նրանց շատ են սիրում։Բացի դրանից էլ ագռավը համարվում է ամենախելացի թռչուններից մեկը։
8․Գրի՛ր պատմություն «Իմ սիրած կենդանին» վերնագրով։
Իմ սիրած կենդանին գերմանամուկն է։ Գերմանամկները կարող ենք ուտելիքը հավաքել իրենց բերանում և երկար ժամանակ այն պահել բերանի մեջ մինչև կհասնեն իր բունը և կդատարկեն կերի համար ընտրած անկյունում։ Գերմանամկները գիշերային կենդանինե են, նրանք ցերեկները սիրում են քնել, իսկ գիշերը սիրում են խաղալ և վազվզել բնով մեկ։ Գերմանամկները սիրում են ուտել բանջարեղեն ։ Նրանք իրենց բներում առանձնացնում են տարբեր անկյուններ՝պետքարան, պահուստ, քնելու անկյուն և այլն։