Հայոց լեզու

Հացթուխի աղջիկը

4471_1852

Անգլիական հեքիաթ

Դուք գիտե՞ք, թե ինչու է բուն գիշերները այդպես զայրացած կանչում․ «Հե՜հ, հե՜հ»։ Եթե ոչ, մենք ձեզ կպատմենք։

Հին ժամանակներում, դա ո՛չ իմ ապրած ժամանակն է, ո՛չ ձեր և ընդհանրապես ոչ ոքի ապրած ժամանակն էլ չէր, Անգլիայում կառավարում էր չարիքը։ Կային տարբեր տեսակի էլֆեր, անտառային հոգիներ, հսկաներ, խոսող դոդոշներ և այլն։ Եվ իհարկե փերիները, որոնք ամենակարող էին և օժտված էին մեծ ուժով։ Նրանք հաճախ ընդունում էին մարդկանց կերպարանք և իմանում մարդկային բոլոր գաղտնիքները։ Բայց ամենից շատ փերիները սիրում էին մարդկանց պատժեր անխելք արարքների համար և պարգևատրել բարի արարքների համար։

Մի երկեկո, այդպիսի մի ամենակարող փերի գալիս է մի գյուղ, հայտնվում հասարակ, աղքատ  տան առաջ և թակում հացթուխի դուռը։ Դուռը, պարզվում է, փակ չէ, և փերին մտնում է ներս։ Այնտեղ բավականին մութ էր, բուրում էր թարմ հացով, իսկ խորքում վառվում էր հսկայական վառարանը։ Վառարանի առջև աշխատում էր մի գեղեցիկ, կոկիկ աղջնակ՝ հացթուխի դուստրը։ Նրա կողքին՝ մեծ նեղ սեղանի վրա գտնվում էին թարմ, խրթխրթան հացերը։

Փերին հիանում էր աղջկանով՝  տեսնելով, թե ինչպես է նա հմտորեն հանում  վառարանից պատրաստի հացը և նորերը դնում կրակի վրա։ Թխված հացերին մատերով թխթխկացնում է՝ ստուգելու համար արդյոք նրանք լավ են թխվել և հետո նոր դնում սեղանի վրա։

— Աղքատ կնոջը մի կտոր հաց տվեք,- դողացող ձայնով խնդրեց փերին՝փոխակերպվելով թափառական պառավի կերպարանքով։

Հացթուխի աղջիկը ,շարունակելով զբաղվել իր գործով, հայացքով զննեց պառավին։ Մի փոքր սպասելով, պառավին ոչ մի լավ խոսք չասալով, կտրեց հին խմորից մի կտոր և շպրտեց պառավին։

-Բայց ես իմ քողտիկում կրակ չունեմ, որպեսզի թխեմ այն,- ասաց պառավը՝ գետնից վերցնելով խմորի կտորը,- թույլ տուր ինձ այն թխել քո հացերի հետ։

Հացթուխի աղջիկը չափից ավելի հպարտ էր, որպեսզի պատասխաներ ինչ-որ աղքատ պառավի։ Միայն, երբ հերթը հասավ նոր հացերը վառարանում դնելուն, թույլ տվեց պառավին փայտե տախտակին դնել նաև իր խմորի կտորը։

Երբ հացը արդեն թխվեց, աղջիկը հանեց այն վառարանից։ Եվ այնպես սացվեց, որ այդ փոքր կտորից ստացվել էր ամենամեծ և կարմրաթուշ հացը։ Պառավը ձեռքը մեկնեց հացին, բայց աղջիկը խանգարեց նրան։

— Հեռացի՛ր, կեղտոտ մուրացկան,-բղավեց աղջիկը,- սա քո հացը չէ։

Եվ որքան էլ պառավը խնդրեց, աղջիկը աչ մի կերպ չուզեց տալ հացը, իսկ դրա փոխարեն փերիի առաջ շպրտեց հում խմորի կտոր՝ նախորդից էլ ավելի փոքր։ Բայց երբ պառավը այն դրեց վառարանի մեջ, այն նույնպես վերածվեց մեծ ու կարմրաթուշ հացի, ավելի մեծ ու կարմրաթուշ, քան առաջինը։

Միայն թե աղջիկը նորից չթողեց պառավին վերցնել այդ հացը և նորից ուզեց վռնդել նրան, բայց պառավը խնդրեց իրեն տալ վերջին՝ երրորդ խմորի կտորը, որ բախտը փորձի։ Եվ աղջիկը նրան շպրտեց աննշան մի կտոր, որը նույնիսկ տեսանելի չեղավ պառավին։ Եվ շատ իզուր․․․

Ինչպես արդեն ասացինք, հացթուխի աղջիկը շատ գոռոզ էր, որպեսզի նայեր, թե ինչպիսին է աղքատ պառավը։ Բայց եթե նայեր, երբ երրորդ անգամ հանեց ամենամեծ, ամենակարմրաթուշ հացը, որը ստացվել էր խմորի աննշան կտորից, որը նա շպրտել էր պառավին երրերդ անգամ, նա չէր վռնդի պառավին և չէր բղավի՝ չարությունից կակազելով․ «Հե՜հ, հե՜հ․․․ հեռացի՛ր», այլ կնկատերկ մուրացկանի զարմանալի փոփոխությունը։

Գերեզմանային պառավից նա վերածվեծ բարձրահասակ, երիտասարդ կնոջ, պատռված ցնցոտիների փոխարեն նրա ուսերից իջնում էր փայլուն թիկնոց, իսկ ձեռննափայտը վերածվեց առկայծող կախարդական փայտիկի։

Բայց աղջիկը, չնայելով նրան, հանում է վառարանից մեծ, կարմրաթուշ հացը, կոպիտ հրում փերինն և չարացած կակազելով բղավում․

-Հե՜հ, հե՜հ․․․

Բայց, չհասցնելով վերջացնել, հանկարծ դառնում է մոխրագույն բու և դուրս ռռչում պատուհանից՝ կանչելով հե՜հ, հե՜հ․․․

Ահա, հիմա դուք արդեն գիտեքք, թե ինչու են բվերը չարացած կանում․ «Հե՜հ, հե՜հ»։

Թարգմանությունը ռուսերենից՝ Անուշ Ներսիսյանի

Առաջադրանքներ․

1․Դուրս գրե՛ք անծանոթ բառերը, բացատրե՛ք բառարանի օգնությամբ և սովորեք։

Օժտված- տաղանդավոր

Կերպարանք- արտաքին տեսք, կերպար

Քողտիկում- փոքրիկ տուն, խրճիթ

Մուրացկան- դռնեդուռ ընկնող, ուրիշներից օգնություն խնդրող մարդ

Ցնցոտիներ-մաշված, պատառոտված զգեստ

Առկայծող- հազիվ վառվող

2․Ի՞նչպիսին էր հացթուխի աղջիկը։ Բնութագրի՛ր նրան։

Հացթուխի աղջիկը աշխատասեր էր, բայց չար էր ու գոռոզ։

3․Ի՞նչիսին էր կախարդուհին։ Բնութագրի՛ր նրան։

Կախարդուհին սկզբում աղքատ պառավի նման էր, իսկ հետո վերածվեց բարձրահասակ  երիտասարդ կնոջ։

4․Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։

Հեքիաթը սովորացնում է, որ եթե դու լավ բան ես անում, քեզ լավով կպատասխանեն, իսկ եթե վատ բան ես անում վատ պատասխան կստանաս։ Դրա համար պետք է լինել բարի և լավ բաներ անել։

5․Փոխի՛ր հեքիաթի ավարտը քո պատկերացմամբ։

Հացթուխի աղջիկը զարմանում էր, որ ամեն անգամ պառավի խմորի կտորից տենց կարմրաթուշ հաց էր դուրս գալիս։Երրորդ անգամ վառարանից հացը հանելուց հացթուխի աղջիկը շրջվեց, որ տեսնի պառավին։ Երբ տեսավ, որ պառավը վերածվել է երիտասարդ ու գեղեցիկ փերիի,ասաց․

-Փերի, ես խոստանում եմ սրանից հետո միշտ տարեց և աղքատ մարդկանց հաց տալ։

-Լավ, այս անգամ ես քեզ ներում եմ,-ասաց փերին և հեռացավ։

Մեկ շաբաթ հետո փերին եկավ աղջկա մոտ հիվանդ ծերունու կերպարով և հաց խնդրեց։ Հացթուխի աղջիկը պահեց իր խոստումը և ծերունուն տվեց ամենակարմրաթուշ հացը։ Ծերունին վերածվեց փերիի և ասաց աղջկան․

-Ապրես, որ պահեցիր խոստումդ։ Ես այնպես կանեմ, որ քո հացը լինի ամենահայտնին ամբողջ գյուղում, դու շատ հաց կվաճառես և կհարստանաս։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s