Հայոց լեզու

Մի մրահոն աղջիկ տեսա — Ավ․ Իսահակյան

Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը— գետ գիշերվա,
ԵՎ հակինթներ՝ ականջին:

Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարվում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի,
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական, կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.—
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Առաջադրանքներ

  1. Կապույտով նշված բառերը բառակազմական վերլուծության ենթարկեք, դրանց արմատներով փորձեք նոր բարդ բառեր կազմել:

Ծաղկանկար-ծաղիկ+ա+նկար, ծաղկազարդ, արևածաղիկ, նկարազարդ, նկարիչ

Հավերժական-հավերժ+ական, հավերժություն

  1. Բառարանում գտեք նարնջագույնով նշված բառերի իմաստները և սովորեք դրանք:

Մրահոն- մուգ գույնի հոնքեր ունեցող

Հորդ- առատ

Անշեջ- անմար

Գալարվել- ոլորվել, պտույտներ գործել

Պատանի-երիտասարդ

Հակինթ-  թանկարժեք քար

  1. Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք ձեր բառերով:

Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես –մեծ փայլուն աչքեր ունեցող

Աչքս դիպավ աչքի բոցին,-հայացքս հանդիպեց նրա հայացքին։

  1. Համացանցից գտեք և դուրս գրեք տղեկություն Ռեալտոյի կամրջի մասին: Սովորեք այդ տեղեկությունը:

Ռիալտոյի կամուրջ

Ռիալտոյի կամուրջը Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում` 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։

  1. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը  պատանու մասին է, որը կամրջի վրա տեսնում է մի աղջկա ։ Աղջիկը ժպտում է պատանուն, բայց նա չի հավատում, որովհետև մի ուրիշ աղջիկ իր սիրտը կոտրել էր։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s