Հայոց լեզու

Սեբաստացու օրեր.կրթահամալիրի տոն

1․Ո՞րն է սեբաստացիական քո ամենամեծ ձեռքբերումը։ Պատմիր։

Իմ ամենամեծ ձեռքբերումը մեդիա հմտություններն են։Ես ունեմ իմ սեփական բլոգը,սովորել եմ բլոգ վարել։

2․Ո՞րն է կրթահամալիրում քո ամենասիրելի վայրը, ինչո՞ւ է այն սիրելի(պատում)։

 Կրթահամալիրում  իմ ամենասիրելի վայրը ագարակն  է։ Այնտեղ կան շատ կենդանիներ, իսկ ես կենդանիներ շատ եմ սիրում։ Ագարակում մենք կարող ենք նրանց կերակրել, խնամել։

3․Ո՞րն է քո դպրոցում ամենասիրելի վայրը, ինչու է այն սիրելի։

Դպրուցում  իմ ամենասիրելի վայրը բակն է, այնտեղ  կան շատ ծառեր և ծաղիկներ։Մեր բակը տարվա բոլոր եղանակներին շատ գեղեցիկ է։

4․Ինչո՞վ է տարբերվում քո դպրոցը մյուս դպրոցներից։

Իմ դպրոցը տարբերվում է նրանով,որ մենք աշխատում ենք համակարգիչներով։

5․Նշիր այն 7 «հրաշալիքները», որոնք կան կրթահամալիրում (ներկայացնում եք Power Point ծրագրով)։

  • Մարմարե սրահ
  • Ծաղիկների ստենդ
  • Ագարակ
  • Արջուկ
  • Լողավազան
  • Բակ
  • Խաղահրապարակ

6․Ո՞ր ուսուցչից ես ամենաշատը ոգեշնչվում, պատմիր նրա մասին(պատում)։

Ինձ ամենաշատը  ոգեշնչում է մեր ռուսերենի ուսուցչուհի ընկեր Վիկտորյան։ Նա շատ հետաքրքիր է անցկացնում դասերը, միշտ լսում է բոլորի կարծիքները , շատ բարի է։ Ընկեր Վիկտորյայի դասերին բոլորս շատ ակտիվ ենք և  մասնակցում ենք  հաճույքով։

7․Քանի՞ սեբաստացի կա քո ընտանիքում։ Ո՞ր հատկանիշներով են նրանք սեբաստացի։

Իմ ընտանիքում դեռ չկա սեբաստացի։ Իմ քույրիկը փոքրիկ է, երբ մեծանա անպայման նա էլ կդառնա սեբաստացի։

8․Ի՞նչը կուզեիր փոխել կրթահամալիրում, ներկայացրու քո առաջարկները(պատում)։

Ես կուզեի, որ մեր դպրոցը ունենա աստղադիտարան, որտեղ մենք կուսումնասիրեինք տիեզերքը և աստղերը։   Ես առաջարկում եմ , որ ամեն առարկա ունենա իր սենյակը և ունենանք մեր հանգստի սենյակը։

9․Ո՞ր գործունեությունն է քեզ ամենից շատ դուր գալիս կրթահամալիրում։

Ինձ ամենից շատ դուր են գալիս ճամփորդությունները, հատկապես բարձունքի հաղթահարումը։ Ես շատ եմ սիրում, երբ մենք սար ենք բարձրանում, սիրում են նաև երբ մենք ճամփորդության ընթացքում մաքրում  ենք մեր շուրջը, հավաքում ենք աղբը ։