Մաթեմատիկա

Մաթենատիկա

167ա

Երկու  կից հողամասերից մեկի մակերեսը  225քմ-ով  մեծ է մյուսի մակերեսից։Որքա՞ն է հողամասերից  յուրաքաքաչյուրի մակերեսը, եթե դրանց ընդհանուր մակերեսը 2445քմ է։

Լուծում

2445-225=2220

2220:2=1110

1110+225=1335

Պատ․՝1110,1335

168ա

Երկու թվերից մեկը մյոսից նեծ է 325-ով։ Գտիր այդ թիվը գիտենալուվ որ դրանց գումարը 4217 է։

Լուծում

4217-325=3892

3892:2=1946

1946+325=2271

Պատ․՝2271,1946

169ա

Եթե Հայկի մտապահած թվին գումարենք 640 կստանանք Արայր մտապահած թիվը։Պարզիր թե որ թիվն են մտապահել  նրանք եթե այդ թվերի գումարը 2344 է։

Լուծում

2344-640=1704

1704:2=852

852+640=1492

Պատ․՝852,1492

Реклама
Հայրենագիտություն

Առասպել Արա Գեղեցիկի մասին

277171-1

Ասորեստանի թագուհին՝ Շամիրամը, շատ էր տանջվում անփոխադարձ սիրուց Հայաստանի տիրակալ Արա Գեղեցիկի հանդեպ: Բայց նրա բոլոր փորձերը գայթակղել Արա Գեղեցիկի սիրտը ապարդյուն էին: Բոլորին ում Շամիրամն ուղարկում էր Ասորեստանից շռայլ ընծաներով, Արան ետ էր ուղարկում: Դրա համար էլ, որ Շամիրամը պահեց իր հոգում մահացու ոխը: Քիչ անց նա հայտարարեց, որ պատերազմով է գալու Հայաստան, որպեսզի բռնի ուժով գրավի և երկիրը, և հպարտ թագավորին:

Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ սարի ստորոտից ոչ հեռու, մի զմրուխտագույն դաշտավայրում: Երեկոյան Ասորեստանի զինվորները սկսեցին ճնշել հայկական զորքերին: Այդ ժամանակ Շամիրամը հրամայեց գերի վերցնել հայ թագավորին: Բայց Արա Գեղեցիկի զինվորները որոշել էին՝ մահ կամ ազատություն: Նրանք նետվում էին գեղարդների վրա ու թույլ չէին տալիս, որ թշնամին մոտենա: Եվ հենց այդ ժամանակ Ասորեստանի թագուհու սիրեկաններից մեկը վիրավորեց թունավոր նետով հայ թագավորին. նա ուզում էր այդպիսով ազատվել գեղեցիկ մրցակցից:

Արա Գեղեցիկը մահացավ ճակատամարտի դաշտում, թունավոր նետի հասցրած վերքից: Շամիրամը հրամայեց գտնել ու բերել իր ոտքերի առաջ նրա մարմինը, որպեսզի վերջին անգամ կարողանա տեսնել այն  մարդուն, որը գերադասեց մահը իր՝ թագուհի Շամիրամի սիրուց : Ռազմիկները բերում էին իր մոտ մի սպանվածին մյուսի հետևից: Եվ ինչ-որ ժամանակ անց ամբողջ դաշտավայրը ծածկվեց Հայաստանի առաջնորդի փառավոր զինվորների մարմիններով: Սակայն չկար դրանց թվում Արա Գեղեցիկի մարմինը: Զինվորները կրկնում էին. «Առ, զննի. առ, զննի», որը նշանակում է. «դե նայիր, դե նայիր»: Թագուհին կանգնած էր քարացած, ու  արցունքները հոսում էին գետի նման:

Հայթագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։

Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համարար,Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին:

Շամիրամի հույսերն ի դերև են ելնում: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իրփեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։

Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդիխռովքը։