Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Հարցեր և առաջադրանք
Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
Մշուշների շղարշի տակ… մառախուղի մեջ։
Ամպը լեզուն կուլ է տվել… ամպը վախեցել է։
Ցերեկն էլ է ցրտից կծկվել… վատ եղանակի պատճառով ցերեկը մրսել է։
Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Բացատրիր վարդագույնով նշված բառերը:
Մշուշների շղարշի –մառախուղի առաջացրաց շերտ
Խաշամ- չորացած, թափված տերևներ
Որոտալ-ուժեղ ձայն հանել
Կարդալիս՝
ի՞նչ գույներ ես տեսնում,
Տեսնում եմ մոխրագույն խառնված երկնագույնի հետ։
ի՞նչ ձայներ ես լսում: Լսում եմ քամու ձայնը։