1․Ո՞վ է Կոմիտասը: Համացանցում տեղեկություններ փնտրիր Կոմիտասի մասին, ուսումնասիրիր, քեզ հետաքրքրող մասերը տեղադրիր բլոգումդ
Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։
Քանի որ շատ գեղեցիկ ձայն ուներ, 1881 թ. շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը և նրան տանում են Էջմիածնի Մայր տաճար,Գևորգյան ճեմարանում սովորելու։
Համաձայն եկեղեցական ավանդույթի` Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ստանում է Կոմիտաս (Գոմիտաս) անունը:
1915 թ Հայոց ցեղասպանության ժամանակ ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, նա հիվանդանում է և դադարում ստեղծագործել։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների —բուժական հաստատություններում։
Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան ։
2․Ի՞նչ երգեր գիտես Կոմիտասից։ Ո՞րն է ամենասիրելին, ինչո՞ւ։
Կոմիտասի երգերից ես գիտեմ․
Ես գիտեմ այս երգերը
Կաքավիկ
Զար-զնգը
Արև-արև
Գնացեք տեսեք, ով է կերել այծը
Զըպիկ-Զըպիկ
Էսօր ուրբաթ է պաս է
Իմ ամենասիրած երգը Էսօր ուրբաթ է պաս է երգն է։
Էսօր ուրբաթ է պաս է երգը իմ ամենասիրած երգն է որովհետև այս երգը իմ կարծիքով ամենազվարճալին է։