Հայոց լեզու

Համո Սահյան «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»

Քանի որ աշնանը քամին շատ գործ է անում՝  ծառերին ազատում է արդեն դեղնած տերևներից, որ ծառերը ձմռանը քնեն, տարածում է բույսերի սեմերը, դրա համար էլ  կարծես բոլորը իրեն ծափահարեն։

Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Այս հատվածում նկարագրվում է աշնան ամբողջ գեղեցկությունը։

Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:

Իմ կարծիքով բանաստեղծությունը աչքի է ընկնում շարժումով։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Պատմի՛ր բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը սովորիր անգիր։

Реклама
Մաթեմատիկա

Մաթեմատիկա 16.09.2020

  1. Գրիր այն թիվը, որը պարունակում է միայն՝


ա)1-ին կարգում՝ 7 կարգային միավոր, 5-րդ կարգում՝ 6 կարգային միավոր:

 60․007
բ )2-րդ կարգում՝ 8 կարգային միավոր, 4-րդ կարգում՝ 9 կարգային միավոր:

9․080

  • Կազմիր արտահայտություն և գտիր՝

    ա) 6248-ից 250-ով փոքր թիվը,  6248-250 = 6098
    բ)  560-ից  70անգամ փոքր թիվը.560:70=8
    գ)  6248  և  250 թվերի տարբերությունը, 6248-250=6098
  • Հաշվիր.


ա)218*7 =15 26         բ)4205*4  = 16820        գ)3670*5 =18350          դ)562*700=393400

  •  Սոնան գնել է 8 տուփ կարագ, իսկ Աննան՝ 5 տուփ: Սոնան վճարել է 1800 դրամով ավելի, քան Աննան: Նրանցից յուրաքանչյուրը որա՞ն է վճարել իր գնած կարագի համար:

Լուծում

8-5=3

1800:3=600

8×600=4800

5×600=3000

Պատ․՝ Սոնա- 4800դրամ, Աննա- 3000դրամ