Ընտրություն

Խոտաբույսեր

Ուրց

Լեռնային ուրցի ցողունից ու տերևներից կարելի է թեյ պատրաստել: Այս բույսի համը հիանալի համադրվում է սև թեյի հետ, բայց կարելի է նաև առանձին օգտագործել: Ուտելիքի մեջ օգտագործում է և՛ թարմ, և չորացրած վիճակում: Ուրցից պատրաստում են քսուքներ, թրմեր և եթերայուղեր:
Ուրցը ունի պարուրող, խորխաբեր, հանգստացնող հատկություն։ Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Արտաքին օգտագործման դեպքում կարևորվում է բույսի վարակամերժ և ցավազրկող ազդեցությունը։ Թրջոցները և լոգանքը թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։ Եփուկով ողողում են կոկորդը և բերանը ստոմատիտի, լարինգիտի, անգինայի դեպքում, դնում թրջոցները բորբոքված կոպերին, լվանում գլուխը ցավերի և թեփոտման դեպքում


Ավելուկ

Այս բուժիչ բույսը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, ուստի մեծ կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ: Ավելուկը պարունակում է C, B1, K վիտամիններ, կարոտին, եթերայուղեր, օրգանական թթուներ և հանքային նյութեր:

Մեծ քանակության դեպքում ավելուկը գործում է որպես լուծողական, իսկ փոքր չափաբաժնով հակառակ ազդեցությունն է ունենում: Ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում այն խթանում է ստամոքսահյութի առաջացումը, լավացնում մարսողությունը: Ավելուկի հյութը փոքր չափաբաժիններով կարող է կիրառվել որպես լեղամուղ:

Ժողովրդական բժշկության մեջ ավելուկի արմատներից և տերևներից պատրաստված թուրմը կիրառվում է որպես արյունը վերականգնող, հակաբորբոքային միջոց


Երիցուկ

Բոլորին հայտնի է, որ երիցուկի թեյը հանգստացնում է նյարդերը, իսկ թուրմն օգնում մաշկային հիվանդությունների և կոկորդի հիվանդություների ժամանակ:

Դեղատնային երիցուկն ունի սպազմալիտիկ, հակաբորբոքային, հակասեպտիկ, փքահան, քրտնաբեր և ամոքող հատկություններ:
Դեղատնային երիցուկի ծաղիկների թուրմն օգտագործում են փորլուծության և մարսողական խնդիրների, աղիքների ջղակծկումների ժամանակ, նորածինների մոտ փորացավի դեպքում: Թուրմը լավացնում է ախորժակը և մարսողությունը, հանգստացնում ստամոքսի լորձաթաղանթը (օգտակար է բարձ ստամոքսահյութի թթվայնության դեպքում), ունի փքահան հատկություններ:

Արևքուրիկ (Зверобой)

Հայկական դեղաբուսերից հայտնի է նաև արևքուրիկը: Բժշկական նպատակներով հիմնականում օգտագործում են արևքուրիկի տերևներն ու ընձյուղները:

Այս բույսը պարունակում է տոկոֆերոլներ, ֆլավանոիդներ, հիպերիցին եթերաայուղ, աղաղանյութեր, P, PP, C վիտամիններ, կարոտին, մակրո և միկրոտարրեր, նիկոտինաթթու, ազուլեն, պրովիտամին A և այլն:

Բույսի արմատներն օգտագործում են ոսկորների տուբերկուլյոզի և դիզենտերիայի դեպքում: Արևքուրիկն օգտակար է մարդու, բայց վտանգավոր՝ կենդանիների համար: Երկարատև արշավներից առաջ տարբեր երկրների բանակներում արևքուրիկի թուրմ են տվել զինվորներին:
Արևքուրիկի թեյը կարգավորում է ստամոքսի և աղիքների աշխատանքը, խթանում ներքին արտազատման գործառույթը

Անանուխ

Այս բույսը մի քանի տեսակ ունի: Հիմնականում տարածված է կծու, դաշտային և հոտավետ անանուխը:
Կծու անանուխն ունի ցավազրկող, ինչպես նաև անոթներ լայնացնելու հատկություններ: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։

Այս խոտաբույսը լավացնում է մարսողությունը, վերացնում սրտխառնոցը, ունի լեղամուղ հատկություններ, օգտագործվում է ասթմայի և փորափքանքի ժամանակ: Բրոնխների, թոքերի բորբոքման ժամանակ, ինչպես նաև սրտանոթային և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում անանուխի թուրմը օգտագործում են, որպես հանգստացնող միջոց:

Անանուխի տերևներից պատրաստված թուրմով ախտահանում են բերանի խոռոչը տարբեր բորբոքային պրոցեսների ժամանակ: Այն վերացնում է փորացավը, ստամոքսի այրոցը: Անանուխով լոգանքը հանգստացնող հատկություն ունի: Մենթոլն անանուխի էսենցիայի գլխավոր բաղադրիչն է, որն ավելացնում են ատամի մածուկի, տարբեր փոշիների, օծանելիքի, բուժահեղուկների մեջ:

Անմոռուկների ցեղը պատկանում է գաղտրիկազգիների ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում տարածված միամյա, երկամյա կամ բազմամյա բույսեր են: Ցեղի գիտական անվանումը ծագել է մուկ ու ականջ՝ հունարեն բառերի միացումից: Իրոք փոքրիկ մազիկներով պատված անմոռուկի նոր բացվող տերեւիկները նման են մկան ականջի: Սակայն բազմաթիվ ժողովուրդների լեզուներում բույսն անվանվում է անմոռուկ կամ «չմոռանաս ինձ». էսպերանտո:

Реклама
Հայոց լեզու

Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը»

,Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը»

Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»:

Առաջադրանքներ՝

1,Ի՞նչ սովորեցրեց առակը։

Առակն ինձ սովորեցրեց, որ պետք է գործն անել վերջացնել,նոր դրա մասին խոսել։

2, Բացատրիր կարմիրով նշված բառերի իմաստները, մտապահիր։

Փառասիրությամբ- փառք սիրող, մեծամիտ

Ժայռ- քարերից կազմված սարանման զանգված։

3,Տեքստից դուրս գրիր 6 հատ ե-ով սկսվող և 4 հատ ո-ով սկսվող բառեր, հաշվիր դրանց հնչյուններն ու տառերը։

Երկու երազանքներով ես ետևից երբ եմ 39

Որոնցից որսալ  ով ոտքից 21