Հայոց լեզու

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ՎԻՐԱՎՈՐ ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԿՐԻԱՆ»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

— Ի՞նչդ է ցավում:

— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Առաջադրանքներ

  1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:

հավակնություն — ինչ-որ բանի ձգտում

հոգին  ավանդել- մահանալ

  • Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

      Առակի գխլխավոր հերոսը  առյուծն էր։ Նա  վիրավորվել  էր որսորդի կրակոցից , բայց ավելի շատ վիրավորվել էր կրիայի խոսքերից։ Առյուծը բարկացել էր, որ կրիան իրեն համեմատել էր առյուծի հետ։

  • Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

<< Արագավազ  նապաստակն  ու  ինքնահավան  խխունջը >>

Մի անգամ  աղվեսը  պոկել  էր նապաստակի պոչի  մորթին։ Նապաստակը պաշտպանվելու համար սկսեց փոս փորել, իսկ աղվեսը փախավ հողից բարձրացած փոշուց։ Տենելով  նապաստակին  խխունջը մտեցավ  նրան  և  ասաց․

  • Ի՞նչ   է պատահել։
  • Աղվեսը վնասել  է պոչիս  մորթին,-պատասխանեց նապաստակը։
  • Անտառից  վռնդել  է պետք  այն  աղվեսներին, որոնք վնասում  են  մեզ  նման գեղեցիկ և ճարպիկ արարածներին,- իրենից գոհ ասաց խխունջը։

Նապաստակը հեռացավ  քթի տակ փնթփնթալով․<< Չգիտես ինչից ավելի շատ բարկանաս՝ աղվեսի արածից, թե՞ խխունջի ինքնահավան խոսքերից>>․․․

Реклама