Без рубрики

«Ուսումնական ամառ»․ Ես և շրջակա աշխարհ Իմ ընկերները

Այս ամառը ինձ համար բակային խաղերի և զվարճանքների ամառ էր։Ես ընկերացել եմ մեր բակի երեխաների հետ։ Ես նրանց վաղուց էի ճանաչում, բայց երբեք միասին չէինք խաղացել։ Ես շատ ուրախ եմ, որ այսպիսի ընկերներ են ձեռք բերել։ Մենք իրարից շատ տարբեր ենք, բայց դա մեզ չի խանգարում ընկերություն անել։ Մենք հաճախ կռվում ենք,իրար հետ համաձայն չենք լինում, բայց երբ պետք է նաև  իրար օգնում ենք, որովհետև մենք լավ թիմ ենք և իրար շատ ենք սիրում։

Ես փորձում եմ լավ ընկեր լինել, օգնել իմ ընկերներին, երբ նրանք իմ օգնության կարիքն ունեն, որովհետև բարությունն ու ընկերությունը փոխադարձ են։

Ահա և իմ հրաշալի ընկերները։
Реклама