Հայոց լեզու

Երբ մտքերը սառչում են օդում․ Ալբերտ Մորավիա․ 2-րդ մաս

Մի օր Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր:
Օձ Ա. Ձուկ,
Օձ Ա. Ձուկ,
Չկա քեզ պես
Սիրուն ձուկ:
Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոռացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը արդեն տապակված էր ու խժռված:


Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բևեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»:
Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը:
Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արևադարձ կոչվող երկրում և ընտելացավ այդ երկրի սովորություններին:
Մտածելը անսպասելի պտուղներ տվեց:
Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»:
Ահա և պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք: Գալիս ենք բևեռից: Կանք, որովհետև մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման: Վերջիվերջո կհեռանանք Արևադարձ կոչվող այս կեղծ երկրից և կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ Բևեռ»: Ի վերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց և մի գեղեցիկ օր վերադարձավ Բևեռ: «Այո՜, չմտածել, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի»,- երազում էր նա:
Մի անգամ Բևեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, և ինքը չի կարողանում չմտածել:
Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերևում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված: Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել: Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին: Այդ մտքերը վատ խոսքերով սառցալուլաներ դարձան…
Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա:
Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել: Բևեռում ջերմաստիճանը բարձրացել է: Մտքերն այլևս չեն սառչում և դարձել են անտեսանելի: Բայց Ծով Ա. Ցուլը դարձյալ մենակ է ապրում: Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է: Ի՞նչ է մտածում:
Ի՞նչ իմանաս:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտի՛ր տրված բառերի հոմանիշները:

Սիրուն- գեղեցիկ

Ակնթարթ- վայրկյան
հսկա- մեծ
անմիջապես- հենց հիմա
արև — արեգակ

2. Պատմի՛ր այս պատմության Ծով Ա. Ցուլի մասին:

ա.  երբ նա Բևեռում էր ապրում

Երբ Ծով Ա․ Ցուլը Բևեռում էր ապրում, նա ոչնչի մասին չէր մտածում, դարձել էր իսկական հիմարիկ։ Միակ բանը, որ նա մտածում էր ՝պառկած իր սառցեկտորի վրա , դա <<Բաաա՜>>-ն էր։

բ. երբ նա Արևադարձում էր ապրում

Երբ Ծով Ա․ Ցուլը ապրում էր Արևադարձում սովորեց մտածել և արդեն շատ խորիմաստ բաների մասին էր սկսել մտածել և այլևս չէր կարողանում չմտածել։Նույնիսկ երբ Ծով Ա․ Ցուլը ի վերջո վերադարձավ Բևեռ, չդադարեց մտածել և նա մնաց լրիվ մենակ։

3. Ի՞նչ ես կարծում, լա՞վ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ քո մտքերը:

Իմ կարծիքով, լավ չէ, եթե մարդիկ կարողանային կարդալ իրար մտքերը, որովհետև կան մտքեր, որոնք պետք չէ բարձրաձայն ասել, բացի այդ մարդիկ կարող էին կարդալ օրինակ գիտնականների մտքերը և ասել, որ դա իրենք են հորինել։

4. Ի՞նչ խորհուրդ կտաս՝

ա. Բևեռի բնակիչներին

Բևեռի բնակիչներին ես խորհուրդ կտամ , որ նրանք ոչ թե չմտածեն, այլ աշխատեն լավ բաների մասին մտածել և իրար վատ մտքերով չնեղացնել։

բ. Արևադարձի բնակիչներին

Արևադարձի բնակիչներին ես խորհուրդ կտամ, որ եթե նույնիսկ նրանց մտքերը անտեսանելի են, նրանք նույնպես աշխատեն իրար մասին վատ բաներ չմտածել և իրար չխաբել, այլ միշտ օգնել։

  • Գտի՛ր «կրկնվող» բառը:

Արևադարձ, արևայրուք, արևային, արևոտ, արևածաղիկ, արևածագ:

  • Գրի՛ր բառեր, որոնց մեջ ապրում է «և» տառը:

արև, սևամորթ, Արևադարձ, բևեռցիներ, Բևեռ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s