Հայոց լեզու

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով․ Ջանի Ռոդարի

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:                                          – Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.

_Տեսնո՞ւմ ես:

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք:

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կախիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից  ոչինչ կախել  պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա:

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն  մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց  ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան:

_Վա՜յ, ինչ սարսափելի է:

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում:

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը  հենց այդ պահին դադարում է:

_Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:

  1. Ինչի՞ համար էր չդանակը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ։

  • Ինչի՞  համար էր չկախիչը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

Նրանից  ոչինչ կախել  պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:

  • Ինչի՞  համար էր չֆոտոխցիկը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն  մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց  ուրախացնում:

  • Ինչի՞  համար էր չշեփորը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը  հենց այդ պահին դադարում է:

  • Իսկ ինչի՞ համար կլինի չարևը, չդպրոցը, չպաղպաղակը, չծառը:   

       Չարևը կլինի նրա համար ,  որ  գիշերը շոգ լինի։

         Չդպրոցը կլինի նրա համար,  որ  երեխաները  տնային աշխատանք  չանեն։

         Չպաղպաղակը կլինի նրա համար,  որ վերմակին քսես   այն տաքանա , բարձին քսես՝        սառի։

         Չծառը կլինի նրա համար, որ գլխիդ խնձոր ընկնի, գլխումդ մի միտք ծագի։

  • Իսկ ի՞նչ տառով կլինեն քո ստեղծած երկրի բառերը, պատմի՛ր նրանց մասին:

Իմ  ստեղծած երկրի բոլոր բառերը կլինեն Ծ տառով։ Այնտեղ կլինեն ծթռչուններ, որոնք կնստեն քո ուսին , դու  թևեր կունենաս և  կկարողանաս  թռնել։ Կլինեն նաև  ծհեծանիվներ, որոնք կշարժվեն , երբ հրամայես։ Իմ երկրում կլինեն նաև ծխնձորենիներ, ծբալենիներ, ծդեղձենիներ, ծելակներ, ծմորիներ և շատ այլ ծծառեր և ծթփեր, որոնց վրա միշտ բերք կլինի։ Իսկ իմ երկրի ամենայուրահատուկը կլինեն  ծեղանակները։ Հենց հրամայես ,քո բակում կլինի այն եղանակը, որը դու հրամայել ես։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s