Հաշվետվություններ, Հեռավար-առցանց ուսուցում

Ճամբարային նախագիծ

Ես և մայրիկս ներկայացնում ենք Սասունցի Դավթի և Մսրա Մելիքի կռվի հատվածը ՝<<Սասունցի Դավիթ>> Էպոսից։ Նկարները նկարել եմ ես՝ Paint նկարչական ծրագրով, իսկ տեքստը կարդում է մայրիկս։

Реклама
Իմ հորինուկները

Միլիոն տարի մեզանից հետո

Մեզանից միլիոն տարի հետո , ավելի է զարգանալու տեխնոլոգիան։

Եվ այսպես, միլիոն տարի մեզանից հետո մի գիտնական , որոշեց հորինել  այնպիսի ռոբոտ, որը անվերջ կարող  է աշխատել։ Ռոբոտն օգնում էր բոլոր գործերում։ Մարդիկ տեսան այդ ռոբոտին և ցանկացան իրենք էլ  ունենալ։

Մի օր ՝գիշերը, գիտնականի տանից գողացան ռոբոտի էսքիզը և սկսեցին արտադրել  հարյուրավոր այդպիսի ռոբոտներ։ Շուտով  բոլորն  ունեցան այդպիսի ռոբոտ։

Քանի  որ ռոբոտները աշխատում էին մարդկանց փոխարեն  մարդիկ մոռացան աշխատելը ։ Մի օր փչացան բոլոր ռոբոտները, ոչ մի գիտնական չկարողացավ ստեղծել  նոր ռոբոտ ։ Եվ քանի որ մարդիկ մոռացել   էին աշխատելու  ձևը հայտնվեցին շատ   վատ վիճակում։ Նրանք հասկացան, որ ինչքան էլ տեխնոլոգիաները օգնում  են մարդկանց և հեշտացնում  են նրանց կյանքը, միևնույն է մարդը  չպետք է իր հույսը դնի միայն տեխոլոգիայի վրա ։Մարդը պետք է  չդադարի  աշխատել ։  

Մաթեմատիկա

Հետաքրքրաշարժ մաթեմատիկա

Ա) Երեք թվի գումարը 5412 է։ Եթե առաջին թիվը մեծացնենք 400-ով, երկրորդը մեծացնենք 200-ով, իսկ երրորդը փոքրացնենք 300-ով, ապա որքա՞ն կլինի ստացված թվերի գումարը:

Լուծում

5412+400=5812

5412+200=5612

5412-300=5112

5812+5612+5112=16536

Պատ՝. 16536

Բ) Երեք թվի գումարը 5412 է։ Եթե առաջին թիվը մեծացնենք 400-ով, երկրորդը փոքրացնենք 200-ով, իսկ երրորդը մեծացնենք 100-ով, ապա որքա՞ն կլինի ստացված թվերի գումարը։

լուծում

5412+400=5812

5412-200=5212

5412+100=5512

5812+5212+5512=16536

Պատ՝. 16536

Հայոց լեզու

Երբ մտքերը սառչում են օդում․ Ալբերտ Մորավիա․ 2-րդ մաս

Մի օր Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր:
Օձ Ա. Ձուկ,
Օձ Ա. Ձուկ,
Չկա քեզ պես
Սիրուն ձուկ:
Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոռացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը արդեն տապակված էր ու խժռված:

Продолжить чтение «Երբ մտքերը սառչում են օդում․ Ալբերտ Մորավիա․ 2-րդ մաս»
Իմ հորինուկները

«Սառնարանում ապրող մտքերը»

Հեքիաթը սկսելուց առաջ, ասեմ սառնարանում  ապրող  մտքերի անունները՝  Թարմ ,Համեղ, Սառը։ Մի օր Թարմը,  Համեղն  ու Սառը վիճեցին, որովհետև ամեն մեկն  ասում էր, որ ինքը ամենակարևորն  է։Համեղն ասում  էր, որ եթե ինքը չլիներ, ուտեստները համեղ  չէին լինի։  Թարմն ասում էր, որ ինքը մթերքները թարմ  է պահում։ Սառն ասում էր, որ  եթե ինքը չլիներ, նույնիսկ ամենահամեղ և թարմ մթերքները  կհնանային և իրենց համը կկորցնեին։ Այսպես նրանց վեճը չէր ավարտվում։ Մի օր մտքերը, որոշեցին սառնարանից դուրս գալ և իրենց կարևորությունը պարզել դրսում։ Նրանք փախան սառնարանից։

Թարմն ամեն ինչ թարմացնում էր և նորոգում,նույնիսկ ժամկետն անցած ուտելիքները։ Մարդիկ այն ուտում  էին և հիվանդանում։  Համեղն  ամեն ինչ  համեղացնում էր, նույնիսկ թույնը։  Մարդիկ այն ուտում  էին և թունավորվում։ Սառն ամեն ինչ սառեցնում  էր, մարդիկ սառույց   էին  դառնում։ Սկսվեց իսկական աղետ ։ Մտքերը հասկացան իրենց սխալը  և ետ վերադարձան սառնարան։Նրանք հասկացան, որ իրենց տեղը սառնարանում  է և որ սառնարանում նրանք բոլորն էլ շատ կարևոր են։ Համեղը, Թարմը ու Սառը այլևս  երբեք  չվիճեցին։

Իմ հորինուկները

Լինում է, բայց չի լինում․․․

Լինում է, բայց չի լինում  մի երկինք է լինում, որտեղ հինգ ամպից չորսն անհետացել էին, մեկ էլ ընհանրապես չկար։ Երկնքի տակ մի անտառ կար, որտեղ տասներկու ծառ կային, որոնցից տասը կտրած էին, երկուսն էլ կոճղեր էին։ Անտառի մոտ մի  լիճ կար։ Լճում լողում էին մայր բադն ու հինգ ձագերը։ Մայրը ցամաքով էր լողում, ձագերն էլ լճի վրայով թռնում էին։ Լճակի ափին մի տուն կար, որտեղ ապրում էին մայրը, հայրը և իրենց աղջիկը։ Մայրն ու հայրը վաղուց քաղաքում էին ապրում, իսկ աղջիկը  էլ այդ կողմերում երբեք չէր երևացել։

Հայոց լեզու

Երբ մտքերը սառչում են օդում․ Ալբերտ Մորավիա

Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում* շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:
Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:
Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:
Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ* անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ* աչքերով վայելում էր ցուրտը:
Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ  «Բա՜»-ով՝ պարզ չէ:
Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն* ու, պոչը խաղացնելով, կանչեց.
-Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ի՛նչ եմ ասում:
-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը:

Продолжить чтение «Երբ մտքերը սառչում են օդում․ Ալբերտ Մորավիա»