Հայոց լեզու, Հեռավար-առցանց ուսուցում, Իմ գրադարանը

Ընթերցանության ուսումնական փաթեթ

«Արեւ». Ղազարոս Աղայան

Արև՛, արև՛, դու մեզնից

Երբ հեռացար դեպ հարավ,

Ձմեռն եկավ և ամեն ինչ

Հափշտակեց ու տարավ։

Աստված սիրես, էլ մի՛ գնար,

Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,

Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք

Միշտ՝ իրիկուն, առավոտ։

Որքան գոհ ենք, որ դու բերիր

Գարնան անուշ եղանակ,

Ա՜խ, երանի գարուն լինի

Տարին բոլոր ժամանակ։

Տես թե ինչպե՜ս փթըթել են

Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,

Տես թե ինչպես տարածվել է

Ամենայն տեղ անուշ հոտ։

Քեզ են գովում թռչնիկները

Իրանց քաղցր դայլայլով,

Հովիվը իր մեղմ սրինգով,

Հողատն անուշ հոլովով։

Չէ՛, արև ջան, էլ չըգնաս,

Էլ չըթողնես մեզ կարոտ,

Գնա քնի՛ր գիշերները,

Առավոտը եկ մեզ մոտ։

Դուրս գրի’ր տեքստից անծանոթ բառերը։ Օնյալն բառարանի օգնությամբ, գտիր դրանց բացատրությունը։

Պատվել – հարգել, մեծարել, գովել

Փթթել- աճել, հասունանալ

Դայլայլ – թռչունների երգ

Հողատ- հողատեր, մշակ

Իր անուշ հոլովով – Իր անուշ երգով

Արեւ բառով կազմի’ր նոր բառեր։

Արևածագ, արևածաղիկ, արևոտ

Նամակ գրիր արեւին։

<<Սիրելի Արև,  ցավոք այս օրերին մենք  չենք կարողանում շատ տանից դուրս գալ և վայելել քո ջերմությունը, բայց քեզ խնդրում եմ, դու միշտ շողա և տաքացրու մեզ։Այնքան հաճելի է տեսնել քո շողերը երկնքում>>։

Երեքշաբթի

4. Լսի’ր երգը, սովորի’ր երգի բառերը։ 

5. Բերանացի սովորի‘ր բանաստեղծությունը, ձայնագրի’ր քեզ, նկարի’ր բանաստեղծությունը Paint նկարչական ծրագրով , պատրաստի’ր աուդիոգիրք։

Մեծ գյուտարարը

ՋաննիՌոդարի


Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

1. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

Ես կուզեի ստեղծել այնպիսի հրացան, որի փամփուշտները օդում դառնում են հրավառություն և ոչնրացնում իսկական փամփուշտները։

2. Գտի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառերը (հատկանիշ ցույց տվող բառերը):

Իսկական  

Մեծ

Հետաքրքիր

3. Պատմության գոյականներն առանձնացրու՛, նրանց ածականներ ավելացրու՛ և բառակապակցություններ ստացի՛ր(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

Երիտասարդ – բարձրահասակ երիտասարդ

Գիտնական- խելացի գիտնական

Փորձեր- բնագիտական փորձեր

Անցքեր- փոքր անցքեր

Ամիսներ- արևոտ ամիսներ

Գրքեր- հետաքրքիր գրքեր

Նավեր- հսկայական նավեր

Մազեր- երկար մազեր

Մեքենա- արագընթաց մեքենա

Գնացք- արագասլաց գնացք

Կոշիկներ- վարդագույն կոշիկներ

Բաներ-ձանձրալի բաներ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s