Հայոց լեզու, Հեռավար-առցանց ուսուցում

Զատիկ ուսումնական փաթեթ ընտանեկան նախագծերի համար Ընթերցանություն, 3-րդ դասարան, 2-րդ մաս

Նախագծի մասնակիցներ

Նարե և մայրիկ

  1. Դիտի՛ր մուլտֆիլմը:

«Կախարդական լավաշը»

Ի՞նչ խորհուրդ տվեց մայրն իր որդուն:

Описание: Подпись отсутствует

Հաց թխելը քո գործը չէ որդիս, թե ուզում ես բախտավոր լինես և քո հացը վաստակես,սրտիդ ուզած գործը գտիր։

Ինչպե՞ս հանկարծ լավաշը դարձավ կախարդական:

Описание: Подпись отсутствует

Ավազակը հարձակվեց Նախաշի վրա և ուզում էր լավաշը գողանալ, բայց տղան ասաց, որ լավաշը իր մայրն է թխել,  ավազակը մտածեց, որ  դա կախարդական լավաշ է։

Ի՞նչ խորհուրդ տվեց ալևորը պատանի Նաղաշին:

Описание: Подпись отсутствует

Լավաշդ պակասեց որդիս, քանի որ քրտինքովդ չէիր վաստակել։Լավաշդ նորից կախարդական կդառնա երբ այն ջրես քրտինքովդ սեփական։

2. Այս տեսքտերի նախադասությունները խառնված են: Կարդա՛ և պատասխանի դաշտում համարակալի՛ր դրանք: Ի՞նչ հասկացա՞ր, ի՞նչ են ուսուցանում առակները:

Գետնին ընկած հացի փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած, և քանի որ մի ոտքի վրա կանգնելը դժվար է ու հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:Ասում են, թե հենց մի փշուր հաց է ընկնում գետնին երկնքից, մեզ համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չկեղտոտվի:

Описание: Подпись отсутствует

Առակները ուսուցանում են, որ հացը սուրբ է և այն գետնին գցել չի կարելի։

Մի արդար ու հավատարիմ մարդ, հացը ափի մեջ առած, ուտելով ճանապարհ է գնում: Շատ է նեղվում, վշտանում, որ մեղք է գործել և, ուրիշ ճար չգտնելով, հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում, շատ չարչարվում, քրտինք թափում ու կարողություն դիզում: Փնտրում է նա էս հացի կտորը, փնտրում, բայց այդպես էլ չի գտնում:Ինչպես է պատահում՝ ձեռից մի փշուր հաց հանկարծ գետնին է ընկնում ու կանաչ խոտերի մեջ կորչում: Վրան Աստծո տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում:Վաստակած միջոցներն առած՝ նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի փշուրը:

Ասում են, թե հենց մի փշուր հաց է ընկնում գետնին երկնքից, մեզ համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չկեղտոտվի:Գետնին ընկած հացի փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած։Եվ  քանի որ մի ոտքի վրա կանգնելը դժվար է ու հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն,հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն։

Մի արդար ու հավատավոր մարդ, հացը ափի մեջ առած, ուտելով  ճանապարհ է գնում: Ինչպես է պատահում` ձեռքից մի փշուր հաց հանկարծ գետնին է ընկնում ու կանաչ խոտերի մեջ կորչում: Փնտրում է նա էս հացի կտորը, բայց այդպես էլ չի գտնում:Շատ է վշտանում , որ մեղք է գործել :  Ուրիշ ճար չունենալով , հետևյալ միջոցին է դիմում: Նա գնում է մի քաղաք , անցնում աշխատանքի, շատ չարչարվում, քրտինք թափում ու մեծ  կարողություն է դիզում: Վաստակած միջոցներն առած ` նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր  այդ հացի փշուրը, վրան աստծո տաճար է կառուցում ու մեջն աղոթում. <<մեղա հացիկ>> ասում:

3. Հորինի՛ր մեկական հանելուկ լավաշի, հացի, աղի մասին։

Описание: Подпись отсутствует

1․Նա հացի ազգականն է,

Բայց ավելի բարակ է,

Թխվում է շատ արագ

Պահվում երկար ժամանակ։

2․Կխառնեմ ալյուր ու ջուր,

Կստանամ խմորի մի գունդ,

Կթխեմ, կկարմրացնեմ

Ու պանրով անուշ կանեմ։

3․Ասես սպիտակ ավազ լինի

Բայց զարդն է նա մեր սեղանի

Առանց նրա անհամ բան է

Թե ապուրը, թե թանը։

4. Շարունակի՛ր առած-ասացվածքները:

Описание: Подпись отсутствует

Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ։

Աշխատանքը սև է, հացը`սպիտակ։

Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա։

Ղարիբի հացը լեղի է, ջուրը՝ թույն։

Առանց հացի չի լինի աշխատել, իսկ առանց գինու՝ պարել։

5. Իսկ դու լսե՞ս ես լավաշի մասին այս գեղեցիկ առասպելը;

Ըստ առասպելի, երբ Գեղամի թոռ Արամը պատերազմում էր Ասորեստանի հզոր թագավոր Նաբուգոդոնոսորի հետ, Արամը հանկարծ գերի է ընկնում Ասորեստանի թագավորին: Եվ Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ Արամը պետք է 10 օր հաց չուտի, իսկ 11-րդ օրը նրանք պետք է աղեղնամարտի բռնվեին իրար հետ: Արքան խոստանում է բաց թողնել Արամին, եթե նա կարողանա հաղթել իրեն:Ամբողջ գիշեր մտորումների մեջ լինելուց հետո, Արամը Նաբուգոդոնոսորին խնդրում է, որ հայկական զորքից իր համար մի վահան բերեն: Արքան չի մերժում նրա խնդրանքը և սուրհանդակ է ուղարկում հայկական զորքի մոտ: Հայկական զորքը, գուշակելով, թե ինչ է ցանկանում իրենց արքան, վահանի կաղապարի տակ լավաշ են թաքցնում:Սակայն սուրհանդակները գլխի չեն ընկնում, որ վահանի տակ հնարավոր է հաց թաքցնել: Երբ վահանը հասցնում են Արամին, նա ասում է, որ այն այդքան էլ հարմար չէ և իրեն ուրիշ վահան է անհրաժեշտ: Եվ այսպես 10 օր շարունակ սուրհանդակները մեկ վահան և մեկ լավաշ են բերում Արամին:11-րդ օրն Արամը և Նաբուգոդոնոսորը դուրս են գալիս մենամարտելու: Ասորեստանի արքան վստահ էր, որ Արամը 10 օր հաց չուտելուց հետո ուժասպառ է եղել, և ինքը հեշտությամբ կարող է հաղթել նրան: Սակայն Արամին հաջողվում է հաղթել Նաբուգոդոնոսորին և վերադառնալ հայրենիք: Հայրենիք վերադառնալուց հետո, թագավորը հրամայում է, որ Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

Описание: https://lh3.googleusercontent.com/UBoNXnSHlXJ5BFlbzpOPUiXLdV8Dus9fTE4TTDbSq8jufVd_XBDQWKyKo93nPYmsC_Jhkq7opOCnX4nYa09SLXBQt2ydqlVfWLzPKVt5O7xQswYrtD0ROQNAYpyu=w573

5. Աղը լցրո՛ւ սեղանին, սկսի՛ր նկարել; Ստացված գեղեցիկ պատկերները լուսանկարի՛ր, լուսանկարները տեղադրի՛ր քո բլոգում, կիսվի՛ր հղումով այստեղ;

https://naresuqiasyan.home.blog/2020/04/06/%d5%a1%d5%b5%d5%ac%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%af%d5%a1%d6%80%d5%b9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a1%d5%b2%d5%b8%d5%be/

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s