Հայոց լեզու, Հեռավար-առցանց ուսուցում

Առցանց լեզվագործունեություն 03․04

— Հասմի՛կ, մենք այսօր փուչիկից գեղեցիկ զատկական դեկոր ենք պատրաստելու,-ասաց Նարեն Հասմիկին։

Նարեն ասաց Հասմիկին, որ իրենք այսօր փուչիկից գեղեցիկ զատկական դեկոր են պատրաստելու։

Մայրիկն ասաց Անիին․

-Անի՛, դու կարող ես  ձվերի վրա գեղեցիկ նկարներ նկարել։

Մայրիկն ասաց Անիին, որ նա կարող է ձվերի վրա գեղեցիկ նկարներ նկարել։

Տատիկն ասաց․

 -Թոռնի՛կս, ես այսօր քեզ կարել կսովորեցնեմ։

Տատիկն ասաց թոռնիկին, որ ինքը  այսօր նրան  կարել կսովորեցնի։

–Երբ դասերդ ավարտես, մենք միասին  կգնանք զբոսանքի,- ասաց հայրիկը Մարիին։

Հայրիկն ասաց Մարիին, որ երբ նա  դասերն ավարտի, իրենք միասին կգնան զբոսանքի։

Պապիկն ասաց Սոնային․

-Երբ այգու ծաղիկները ծաղկեն  դու կարող ես դրանցից գեղեցիկ փունջ հավաքել և նվիրել մայրիկին։

Պապիկն ասաց Սոնային, որ երբ այգու բոլոր ծաղիկները ծաղկեն , նա կարող է դրանցից գեղեցիկ փունջ հավաքել և նվիրել մայրիկին։

-Երեխանե՛ր, այսօր մաթեմատիկայի դասին մենք սովորելու ենք երկնիշ և եռանիշ թվերի բազմապատկումը,-ասաց ուսուցչուհին։

Ուսուցչուհին ասաց երեխաներին, որ իրենք այսօր մաթեմատիկայի դասին սովորելու են երկնիշ և եռանիշ թվերի բազմապատկումը։

-Ես վաղուց դպրոց չեմ գնացել և շատ կարոտել եմ իմ ուսուցիչներին և ընկերուհիներին,-ասաց Մանեն մայրիկին։

Մանեն ասաց մայրիկին, որ ինքը վաղուց դպրոց չի գնացել և շատ է կարոտել իր  ուսուցիչներին և ընկերուհիներին։

Նարեն ասաց Հասմիկին․

-Հասմի՛կ, ես տիեզերքի գաղտնիքների մասին շատ լավ գիրք ունեմ, երբ մենք հանդիպենք անպայման կտամ, որ դու էլ կարդաս։

Նարեն ասաց Հասմիկին, որ ինքը տիեերքի գաղտնիքների մասին շատ լավ գիրք ունի և երբ իրենք հանդիպեն, անպայման կտա , որ նա էլ կարդա։

-Կարոլինա՛, ես տեսել եմ այն տեսանյութը, որտեղ դու և հայրիկդ երգում եք, դուք հրաշալի ձայն ունեք,-ասաց Սեդան։

Սեդան ասաց Կարոլինային, որ ինքը տեսել է այն տեսանյութը, որտեղ նա  և իր հայրիկը երգում են, նրանք հրաշալի ձայն ունեն։

Սուրենն ասաց Լիլիթին․

-Քո նկարած նկարը շատ գեղեցիկ է ստացվել։

Սուրենն ասաց Լիլիթին, որ նրա նկարած նկարը շատ գեղեցիկ է ստացվել։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s