Հայոց լեզու, Հեռավար-առցանց ուսուցում

«Զատիկ» ընտանեկան ուսումնական նախագիծ

Զատիկ ուսումնական փաթեթ ընտանեկան նախագծերի համար

Ընթերցանություն, 3-րդ դասարան,  1-ին մաս

Սովորողի անուն, ազգանուն

Նարե Սուքիասյան

Նախագծի մասնակիցներ

Նարե և մայրիկ

Դպրոց

Արևելյան

Արևմտյան

Հարավային

Հյուսիսային

Այլ դպրոց

Դասարան

առաջին

երկրորդ

երրորդ

չորրորդ

1. Լսի՛ր այս երկու զատկական երգերը:

Զընկլիկ օրոճ

Կարկաչա

Երգերի տողերը խառնվել են, դասավորի՛ր ճիշտ տեղերում։

Կարկաչա

Կարմիր կովեն կաթ կուզեմ,

Կարմիր կովեն եղ կուզեմ,

Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,

Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:

Զընկլիկ օրոճ

Հարսին հանին քողերով,

Զնգլիկ կարմիր սոլերով,

Զնգլիկ նախշուն թաթերով,

Զնգլիկ դեղին մոմերով։

2. Կարդա՛ ասիկ-ասույթները, գուշակի՛ր, թե ո՞ր ծեսի / տոնի՞/ համար են հորինված: Գրի՛ր պատասխանը։

Описание: C:\Users\user\Desktop\ban2.png

Սուրբ Զատիկ

3. Ընտրի՛ր այս զատկական խաղերից մեկը: Կարդա՛ բովանդակությունը և խաղա՛ ընտանիքի անդամների հետ: Ընթացքը ներկայացրու՛ տեսանյութի տեսքով:

Описание: C:\Users\user\Desktop\xax 1.jpg

https://my.pcloud.com/publink/show?code=0Z9FcMkZWRYQ2DMhMJjRdnfBsLqHEXcUJCV0

4. Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ: Համացանցում որոնի՛ր զատիկ միջատի մասին տեղեկություն և պատասխանի դաշտում գրի՛ր տաս փաստ զատիկի մասին։ Արդյո՞ք այն որևէ կապ ունի Զատիկ տոնի հետ:

  • Զատկաբզեզներ կամ զատիկներ (լատ.՝ Coccinellidae), բզեզների կարգի ընտանիքից է,  Հայաստանում տարածված է 73 տեսակ, որոնք մեծ մասամբ հանդիպում են այգիներում, բանջարանոցներում, պուրակներում։
  • Մարմինը սովորաբար կլոր է կամ օվալաձև (երկարությունը՝ 1, 1-16 մմ), շատ ուռուցիկ, վերևից՝ լերկ կամ մազոտ, հաճախ՝ խայտաբղետ գունավորված (վառ կարմիր, դեղին՝ մուգ պուտերով)։
  • Զատիկները կենդանիների մեծ մասի համար թունավոր են։
  • Տեսակների մեծ մասն օգտակար է (օրինակ՝ ստետորուսները), ոչնչացնում է վնասատու լվիճներին, տզերին։
  • Որոշ զատկաբզեզներ օգտագործվում են որպես կենսաբանական պայքարի միջոց։
  • Զատիկը համարվում է հաջողության, բարության և ներողամտության խորհրդանիշ։
  • Զատիկ գտնելը համարվում է սպասվելիք հաջողութան նշան։
  • Հոլանդիայում և Չեխիայում հավատում են, որ մարդու վրա նստած զատիկը նրան օժտում է հաջողութամբ, իսկ Ֆրանսիայում զատիկի պատկերով թալիսմանը համարվում է փորձանքից պաշտպանող իր։
  • Մեր նախնիները կարծում էին, որ զատիկը ապրում է երկնքում և իջնում է երկիր, որպեսզի մարդկանց փոխանցի աստծո կամքը։
  • Ասում են, որ զատիկի պատկերով թալիսմանը հաջողություն է բերում, և որքան շատ են սև կետիկները զատիկի մեջքին, այնքան թալիսմանը ավելի ուժգին ներգործություն է ունենում։

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է

Ճիշտ Զատիկի շրջանում երեւացող միջատը կոչում են զատկի ճիճու, բոլոջ կամ Մարիամ բոլոջ. գարնան եղանակին, Զատկից առաջ, կարմրաթեւ փոքր միջատը՝ կարմիր սեւ բծերով, երբ հայտնվում է, ժողովուրդը մինչեւ այսօր նրան կոչում է Զատկի միջատ, միակն է, որ կոչվում է տոնական անունով։

5. Կարդա՛ տեղեկատվական նյութերը, որոշի՛ր, թե վերջում տրված լրացումը ո՞ր նյութի շարունակությունն է։ Պատասխանի դաշտում նշի՛ր վերնագիրը:

Սուրբ Զատիկ: Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենամեծ ու սպասված տոնն է։ Տոնի առաջին և ամենամեծ խորհուրդը բնության զարթոնքի, տարվա եղանակների զատվելու, բաժանվելու գաղափարն է: Զատվել բառն այստեղ խորհրդանշում է ոչ միայն տարվա եղանակների զատումը, այլև բնության գույների զատումը, բաժանումն ու տարբերակումը համընդհանուր գորշությունից, միապաղաղությունից:

Описание: C:\Users\user\Desktop\zatik-472x265.jpg

Մեծ Պահք: Մեծ Պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնին և տևում 48 օր։Պահքի ժամանակ քրիստոնյաները պետք է հրաժարվեն կենդանական ծագում ունեցող բոլոր կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու)։ Պետք է հեռու մնալ մոլորություններից(ծխախոտ, ոգելից խմիչք, որկրամոլություն, ագահություն, եսասիրություն)։ Հրաժարվել գանգատներից, տրտունջներից, նախանձից, հպարտությունից, վեճերից։

Описание: C:\Users\user\Desktop\18153783.jpg

Ակլատիզ: Ակլատիզ կամ Ախալոճ, Աքլատիզ, Գոգոռոզ և այլն։ Մեծ Պասի խորհրդանիշ է համարվում այս տիկնիկը։ Այն իրենից առարկայորեն ներկայացնում է մի սոխ՝ վրան յոթ փետուր խրած և թելերով առաստաղից կախ տված։ Կարնո հայերի մեջ այն ծերունու տեսքով տիկնիկ էր, որը պատրաստվում էր տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ ու մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում էր սոխը յոթ փետուրներով,

պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում

 

Լրացում՝

Պետք է ջանալ բարիք գործել՝ օգնել և օժանդակել, նույնիսկ երբ մեզնից չեն խնդրում, քանի որ պահքի ժամանակ հատուկ ուտելիքներից հրաժարվելն իմաստ կունենա,, եթե այն, ինչ մենք ուտում ենք, տանք աղքատներին։

<<Մեծ Պահք>> նյութի շարունակությունն է։

6. Հորինի՛ր պատմություն Ակլատիզի և Ուտիս տատի մասին։ Վերնագիրը չմոռանաս։

<< Ուտիս տատի և Ակլատիզի  հաշտությունը>>

Եկավ Բարեկենանի տոնը։ Բարեկենդանի հետ Ուտիս տատը։ Որտեղից որտեղ հայտնվեց Ակլատիզը։Նա ասաց․

—           Հերիք եղավ կռիվ անենք, ի՞նչ կասես։

Ուտիս տատն ասաց․

—           Ճիշտ ես ասում։ Արի համերաշխ ապրենք,ամեն տարի Բարեկենդանի և Պահքի ժամանակ այնպիսի բան մտածենք, որ համ ինձ դուր գա, համ քեզ։

Մտածեցին այս  կազմակերպել  տիկնիկային ներկայացում և մարկանց պատմել Բարեկենդան տոնի և Մեծ Պահքի մասին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s