Հայոց լեզու

Մայրենի 06․03

«Հիշողություն» Ղ. Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում,

Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր կան բույն շինել

Եվ շատ անգամ կարկատել,

Բայց այս անգամ վերադարձին

Բույնն ավերակ էր գտել:

Այժմ նորից բույն էր շինում,

Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին

Իր սնուցած ձագերին,

Որոնց ճամփին հափշտակեց

Արյունարբու թշնամին:

Բայց կան կրկին բույն էր շինում,

Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Մուգ ներկված բառերն առանձնացրո՛ւ և իմաստով մոտ բառեր գրիր:

Օրինակ՝ կպցնել-ամրացնել

Շինել-կառուցել

Ավերակ- քանդված

Սնուցել-կերակրել

Հափշտակել- գողանալ

Կրկին- նորից

2. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Ծիծեռնակը բույն էր կառուցում…

Եվ կառուցում էր, և երգում․․․

Ծիծեռնակը հիշում էր․․․

Ծիծեռնակը կրկին բույն էր հիշում․․․

3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

<<Ծիծեռնակի վերադարձը>>

Բայց կան կրկին բույն էր շինում,

Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

4. Ի՞նչ գույներ ունի բանաստեղծությունը:

Ինձ համար այս բանաստեղծությունը մի քիչ տխուր է և արցունքի գույն ունի․․․

5. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

Ծիծեռնակը բարի էր, հոգատար, աշխատասեր և չհանձնվող։

6. Հաշվիր, թե քանի՞ քառատող ունի բանաստեղծությունը: Ստացածդ թիվը մեծացրու քսան անգամ , ապա արդյունքին ավելացրու 180: Համեմատի՛ր ստացածդ պատասխանը ընկերոջդ թվի հետ:

5×20=100

100+180=280

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s