Մաթեմատիկա

Մաթեմատիկա 15,01

Կարդա՛ թվերը և գրիր թվանշաններով

Կարդացվում էԳրվում է
2 հազար 3182318
24 հազար 18524185
162 հազար 324162324
318 հազար318000
19 հազար 60119601
86 հազար86000
196 հազար 781196781
601 հազար 402601402
2 հազար 82008
3 հազար 8973897
404 հազար 4404004
Продолжить чтение «Մաթեմատիկա 15,01»
Реклама
Դիջիթեք, Իմ գրադարանը, Իմ ձեռքերով

<>․Դոնալդ Բիսեթ

Դոնալդ Բիսեթի հեքիաթի համար պատրաստել եմ մեդիահեքիաթ:

Նախ նկարել եմ հեքիաթը Paint Նկարչական ծրագրով, հետո ձայնագրվել, AVS մոնտաժային ծրագրով միացնելով մեկը մյուսին՝ ստեղծել մեդիահեքիաթ:

Հայոց լեզու

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Պաոլո Կոելիո

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրի՛նգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրի՛ր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո՛, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացի՛ր: Այս Սուրբ Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ՜, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սուրբ Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սուրբ Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Հաշվետվություններ

Լեզվագործունեություն- առաջադրանք 4

  1. Տառերի տեղափոխությամբ ստացեˊք բառեր։

Տռա, առմա, ձանրև, ագորունվ, ուաշն, րևտե, մաձներդ, ղծաիկ, ցելալ:

Տառ, ամառ, անձրև, գունավոր,աշուն,տերև,ձնեմարդ, ծաղիկ,լացել։

Продолжить чтение «Լեզվագործունեություն- առաջադրանք 4»
Հաշվետվություններ

Լեզվագործունեություն- առաջադրանք 3

  1. Գրեք մեկ բառով:

Բարձր ձայնով-բարձրաձայն

Մանուշակի գույն-մանուշակագույն

Նարնջի գույն-նարնջագույն

Արևի ծաղիկ-արևածաղիկ

Դարչինի գույն-դարչնագույն

Մոխիրի գույն-մոխրագույն

Շագանակի գույն-շագանակագույն

Продолжить чтение «Լեզվագործունեություն- առաջադրանք 3»
Հաշվետվություններ

Լեզվագործունեություն — առաջադրանք 2

1. Գտեք յուրաքանչյուր շարքի ավելորդ բառը:

Ա. Բարի, հոգատար, մեքենա, կարմիր, լուսավոր:

Բ. Շոգել, շոգ, հազալ, արտասվել, հիշել:

Գ. Բժիշկ, քար, քայլող, տուն, պարկ:

Դ. Ծակոց, ցախանոց, գժանոց, աղբանոց:

Ե. Գազան, առյուծ, վագր, գայլ, հովազ:

Զ. Լվացվել, հագնվել, ճաշել, ավել, կառուցել:

Է. Մորաքույր, հայրիկ, տատիկ, փեսա, խոհարար:

Продолжить чтение «Լեզվագործունեություն — առաջադրանք 2»
Հաշվետվություններ

Լեզվագործունեություն -առաջադրանք 1

1. Լրացրեք նախադասությունները:

Թռչունները ծլվլում են, թռչունը ծլվլում է:

Շները  հաչում են, շունը հաչում է:

Գայլերը  ոռնում են, գայլը  ոռնում է:

Մարդիկ խոսում են , մարդը խոսում է:

Խոզերը  խռխռում են , խոզը խռխռում է:

Մկները ծվծվում են , մուկը ծվծվում  է:

       Նապաստակները թռչկոտում են, նապաստակը թռչկոտում է:

Продолжить чтение «Լեզվագործունեություն -առաջադրանք 1»