- Գրեք մեկ բառով:
Բարձր ձայնով-բարձրաձայն
Մանուշակի գույն-մանուշակագույն
Նարնջի գույն-նարնջագույն
Արևի ծաղիկ-արևածաղիկ
Դարչինի գույն-դարչնագույն
Մոխիրի գույն-մոխրագույն
Շագանակի գույն-շագանակագույն
2. Շարունակեք
Զրնգուն ու գեղեցիկ, ինչպես առվակը:
Շատախոս ու գլուխգովան, ինչպես Քաջ Նազարը :
Զգույշ ու վախկոտ, ինչպես նապաստակը:
Երկար ու բարակ, ինչպես օձը:
Հաստլիկ ու շատակեր,ինչպես խոզուկը :
Ջղայն ու բարկացկոտ,ինչպես գայլը :
Բարի ու սիրառատ, ինչպես աղավնին:
3. Պատասխանեք հարցերին, կետերի փոխարեն գրեք տեքստին համապատասխան բառեր և փոքրիկ պատմություն ստացեք:
Շունը մարդու ամենալավ ընկերն է: Մարդը նրան միշտ պահում է իր տան մոտ և հոգ է տանում նրա մասին։ Եթե մեկնումեկը մարդուն փորձի վնասել, նա անմիջապես օգնության կգա և կպաշտպանի նրան:
4. Ա խմբի արտահայտությունների իմաստները գտեք Բ խմբում:
Ա. Մատը թափ տալ, սիրտը կանգնել, գլխին տալ:
Բ. Վախենալ, մեծերին պատասխանել, փոշմանել, սպառնալ, լեզուն երկարացնել:
Մատը թափ տալ-սպառնալ
սիրտը կանգնել- վախենալ
գլխին տալ- փոշմանել
մեծերին պատասխանել-լեզուն երկարացնել
Ա. գլուխը դատարկ, աչքը ծակ, լեզուն երկար, ականջ դնել
Բ. Լսել, անխելք, անկուշտ, լեզվանի:
գլուխը դատարկ-անխելք
աչքը ծակ-անկուշտ
լեզուն երկար-լեզվանի
ականջ դնել- լսել
5. Գրեք տրված բառերին իմաստով հակառակ բառերր:
Պինդ- փափուկ
Գոռալ-փսփսալ
Հարցնել-պատասխանել
Մոռանալ- հիշել
6. Բառերն այնպես փոխեք, որ դրանք պատկանեն քեզ:
Օրինակ՝ գիրք- գիրքս
Դահուկ-դահուկս, գրիչներ- գրիչներս, տետր- տետրս, մորաքույրներ-մորաքույներս, մեքենա-մեքենաս, սահնակ-սահնակս, համակարգիչներ-համակարգիչներս, ժամացույց-ժամացույցս, ականջներ-ականջներս։