1. Գտեք յուրաքանչյուր շարքի ավելորդ բառը:
Ա. Բարի, հոգատար, մեքենա, կարմիր, լուսավոր:
Բ. Շոգել, շոգ, հազալ, արտասվել, հիշել:
Գ. Բժիշկ, քար, քայլող, տուն, պարկ:
Դ. Ծակոց, ցախանոց, գժանոց, աղբանոց:
Ե. Գազան, առյուծ, վագր, գայլ, հովազ:
Զ. Լվացվել, հագնվել, ճաշել, ավել, կառուցել:
Է. Մորաքույր, հայրիկ, տատիկ, փեսա, խոհարար:
2. Գրեք մեկ բառով:
Գրքերը պահելու տեղ-գրապահարան
Լողանալու տեղ-լոգարան
Սառը բաներ պահելու տեղ-սառնարան
Լվացվելու տեղ-լվացարան
Հանդերձները (հագուստները) փոխելու տեղ-հանդերձարան
Հիվանդներին պահելու տեղ-հիվանդանոց
Հավերին պահելու տեղ-հավանոց
Գազաններին պահելու տեղ-գազանանոց
Ցախերը պահելու տեղ-ցախանոց
Աղբը պահելու տեղ-աղբանոց
Գժերին պահելու տեղ-գժանոց
3.Հորինեք 5 թարս հարց և պատասխանեք դրանց:
Օրինակ՝ Ինչու ատամը կոկորդիլոս ունի: — Ատամը նրա համար է, որ կոկորդիլոսը իր ուտելիքը ծամի:
Ինչու՞ մորթին նապաստակ ունի։- Մորթին նրա համար է, որ նապաստակը չմրսի
Ինչու՞ բռնակը բաժակ ունի։ -Բռնակը նրա համար է, որ բաժակը հարմար լինի բռնել։
Ինչու՞ տերևը ունի ծառ։- Տերևը նրա համար է, որ ծառը շնչի։
Ինչու՞ գլուխը մարդ ունի։ — Գլուխը նրա համար է , որ մարդը մտածի։
Ինչու՞ տանիքն ունի տուն։ Տանիքը նրա համար է , որ անձրևը տուն չլցվի։
4. Որ զույգն է սխալ:
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել — որոնել
գ/ լսել — ականջ դնել
դ/բնական – արհեստական
5. Նախադասություններին ինչպիսի՞ հարցին պատասխանող այնպիսի բառեր ավելացրեք, որ նախադասության հերասները դառնան վատը:
Կարենի քույրիկը գիրքը տվեց դասընկերոջը:
Կարենի չարաճճի քույրիկը պատռված գիրքը տվեց դսընկերոջը։
46 համարի ավտոբուսի վարորդը հայտարարեց հաջորդ կանգառը:
46 համարի ավտոբուսի բարկացած վարորդը հայտարարեց հաջորդ կանգառը և հրամայեց բոլորին իջնել ավտոբուսից։
Խանութի վաճառողուհին սպասարկում էր այցելուներին:
Խանութի ջղային վաճառողուհին դժգոհ դեմքով սպասարկում էր այցելուներին։
Մեր մոտակա այգում աշխատում են մի քանի բանվորներ:
Մեր մոտակա այգում աշխատում են մի քանի անփույթ բանվորները վնացում էին այգու ծառերը։
Որսորդն անտառում կրակեց մի արջի:
Չար և դաժան որսորդն անտառում կրակեց մի արջի ։
6. Լրացրեք հեքիաթը և գրեք վերնագիրը:
Ոսկե Ձվիկը
Մի տատիկ ու պապիկ ունենում են չալ հավիկ։ ՄԻ օր հավիկը ձու է ածում, բայց ոչ թե սովորական ձու, այլ կախարդական :
Տատիկը ուզում է կոտրել ձուն, չի կարողանում, պապիկն ուզում է կոտրել ձուն, չի կարողանում:
Մոտ է վազում մկնիկը , պոչով տալիս է , ձուն գլորվում է հատակին ու կոտրվում:
Մի տխրի տատիկ, մի տխրիր պապիկ, ես ձեզ համար նոր ձու կածեմ: