1. Լրացրեք նախադասությունները:
Թռչունները ծլվլում են, թռչունը ծլվլում է:
Շները հաչում են, շունը հաչում է:
Գայլերը ոռնում են, գայլը ոռնում է:
Մարդիկ խոսում են , մարդը խոսում է:
Խոզերը խռխռում են , խոզը խռխռում է:
Մկները ծվծվում են , մուկը ծվծվում է:
Նապաստակները թռչկոտում են, նապաստակը թռչկոտում է:
2. Գտեք Ա խմբի արտահայտությունների զույգերը Բ խմբում:
Ա. Գլուխ տալ, ականջ դնել, հոգին հանել, վիզ ծռել
Բ. Լսել, չարչարել, խնդրել, խոնարհվել:
Գլուխ տալ — խոնարհվել
Ականջ դնել -լսել
Հոգին հանել -չարչարել
Վիզ ծռել-խնդրել
3. Գրեք հետևյալ բառերին մաստով հակառակ բառեր:
Սողալ, լացել , սառը, մայրամուտ:
Սողալ-թռչկոտել
Լացել -ծիծաղել
Սառը-տաք
Մայրամուտ-լուսաբաց
4. Պատասխանեք հարցերին:
Ո՞ւմ տոնածառը զարդարվեց:
Աղջկա տոնածառը զարդարվեց։
Ինչպիսի՞ տոնածառը զարդարվեց:
Կանաչ տոնածառը զարդարվեց։
Տոնածառը որտե՞ղ զարդարվեց:
Հյուրասենյակում դրված տոնածառը զարդարվեց։
Տոնածառը ե՞րբ զարդարվեց:
Տոնածառը զարդարվեց Ամանորին ։
Տոնածառը ինչո՞ւ զարդարվեց:
Տոնածառը զարդարվեց, որովհետև այն Ամանորի խորհրդանիշն է։
5. Շարունակեք այսպես սենյակ—սենյակում, անտառ—անտառում:
Այգի- այգում, դասարան-դասարանում, դպրոց-դպրոցում, գազանանոց- գազանանոցում, անկողին-անկողնում, խոհանոց-խոհանոցում, լոգարան-լոգարանում, հիվանդանոց-հիվանդանոցում, պատշգամբ-պատշգամբում:
Ես բառերին ավելացրի …. վերջավորույթունը, որը բառերին տվեց …. իմսատ:
6. Բառերը բաժանեք մասնիկների:
օրինակ՝ մորաքույր- մոր քույրը
Լոգասենյակ- լոգանք+ա+սենյակ, մարդաբոյ-մարդ +ա+ բոյ , կարճահասակ- կարճ +ա+հասակ , դարչնագույն- դարչին +ա+գույն, լուսաբաց – լույս +ա+ բացվել, լուսամուտ-լույս +ա+մտնել , գայլաձուկ-գայլ +ա+ձուկ , հողագունդ+ հող+ա+ գունդ, ձնեմարդ- ձյուն +ա+մարդ, ժամացույց- ժամ+ա+ ցույց , զարդատուփ-զարդ+ա+ տուփ: