Հայոց լեզու

Կույրերի կարծիքը, Հովհաննես Թումանյան

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին—

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Առակը համառոտ պատմի՛ր:
  2. Ի՞նչ է սովորեցում առակը:
  3. Պատմի՛ր կույրերի մասին:
  4. Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր:

<<Սիրելի փիղ, եթե հաջորդ անգամ նորից հանդիպես կույրերին, ձայն հանիր, որ նրանք հասկանան, որ դու փիղ ես և չշփոթեն պատի, կոճղի, օձի ու թոկի հետ >>։

  • Առակի ամար նոր ավարտ հորինի՛ր:

Մեկ Էլ  եկավ  հինգերորդը

—Սա փիղ է, փիղ, —գոչեց  նա․

-Չէ՛, պատ է,

— Չէ, կոճղ

— Չէ, օձ է,

— Չէ, թոկ

—  Չէ,  սա փիղ է ;

Այդպես էլ  ոչ  ոք չհավատաց ,  որ   դափիղե։

  • Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s