Անգլերեն

English

1   A   sofa

2   A   bookcase

3   A   computer

4  A   toy

5   A   carpet

6   A   floor

7   A    door

8   An   armchair

Реклама
Без рубрики

«Լեզվագործունեություն 26.09»

1․Գունավոր մատիտով  ընդգծել տեքստի մեջ բոլոր «ի՞նչ»,  «ինչե՞ր» հարցերին պատասխանող բառերը-

Անձրև , ջրհեղեղ ,  փորձանք  , ճար։

2․Այլ գույնով  ընդգծել տեքստի մեջ բոլոր գործողություն ցույց տվող բառերը

Հյուր է գնում, ուտում  է, խմում  է, վեր է կենում, նայում է, տեսնում է, ասում է, համաձայնում է,  նայում են, ներս է մտնում

3․ Ընդգծել այն բառերը, որոնք սկսվում են բաղաձայնով ավարտվում են ձայնավորով

 Պահո, տանտերը, գիշերը, տանը, մնա, վերջը, հյուրը,  կինը, չկա, շինվի

4․Ընդգծել այն բառերը, որոնք սկսվում են ձայնավորով ավարտվում են բաղաձայնով

Անձրև,անգամ,ընկերոջ,իրիկնադեմին,ոնց,ի՞նչ,ընկեր,անց,ո՞ւր։

Հայոց լեզու

Տնային

Մեկ բառով գրեք:

Քաղցրի սիրող-քաղցրասեր

Մարդ սիրող-մարդասեր

Երկար ականջնե ունեցող-երկարականջ

Երկար վիզ ունեցող- երկարավիզ

Ութ ոտք ունեցող-ութոտնուկ

Երկու գլուխ ունեցող-երկգլխանի

Թևեր ունեցող-թևավոր

Պոզեր ունեցող-պոզավոր

Քաղցր ուտելիքների տեսականի-քաղցրեղեն

Մսի  տեսականի-մսեղեն

Հացի տեսականի-հացեղեն

Թխվածքների տեսականի-թխվածքկեղեն

Զարդերի տեսականի-զարդեղեն

Մրգերի տեսականի-մրգեղեն

Չրերի տեսականի-չրեղեն

Ջրերի տեսականի-ջրեղեն

Հայոց լեզու

Ամենից լավ տունը

Ամենից լավ տունը

Հովհաննես Թումանյան

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ 
Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում, 
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ 
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում, 
Մի գորշ խրճիթում,
              Մի հին խրճիթում,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան, 

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ, 
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գնամ շըրջեմ աշխարհից աշխարհ, 
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու, 
Ամենից լավը ընտրեմ մեզ համար, 

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու 
              Էս գորշ խրճիթից,
              Էս հին խրճիթից,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին»։ 

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ, 
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ 
              Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
              Գետի եզերքին, 
              Ծառերի տակին։

«Գտա՞ր, զավա՛կս», հարցըրեց մայրը, 
Ուրախ, նայելով իր տղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ, 
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա, 
              Էս գորշ խրճիթն է, 
              Էս հին խրճիթն Է, 
              Գետի եզերքին, 
Ծառերի տակին»։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:

Տղան անհանգիստ էր, մայրը բարի էր և համբերատար։

  • Ի՞նչ երազանք ուներ տղան:

Տղան երազում էր  նոր գեղեցիկ տուն ունենալ։

  • Նկարագրի՛ր տղայի խրճիթը:

Տղայի խրճիթը գորշ էր, մութ ու անտառի մեջ։

  • Նկարագրի՛ր քո տունը: Տեսանյութ պատրաստի՛ր քո տան մասին և տեղադրի՛ր բլոգումդ:

Իմ տունը  շատ լուսավոր ու գեղեցիկ է։

  • Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել: